Բրիտանացի արքայազն Հարրին ելույթ է ունեցել Coldplay խմբի հետ բարեգործական համերգին։ Համատեղ ելույթի ձայնագրությունը հայտնվել է Քենսինգթոնյան պալատի թվիթերյան էջում։
Համերգը պալատում անցկացվել է միջոցներ հավաքելու համար՝ հօգուտ Sentebale կազմակերպության, որի աշխատանքին մասնակցում է Հարրին։ Այն նպատակ է ունեցել ուշադրություն հրավիրելու երիտասարդների վրա, ովքեր տառապում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից Սահարայից հարավ ընկած աֆրիկյան տարածքներում։ Այս մասին գրում է Billboard-ը։
Շոուի ավարտին Coldplay-ի մասնակիցները, արքայազն Հարրին, արքայազն Սիիսոն՝ Լեսոտոյի թագավորությունից, կատարել են Up&Up երգը A Head Full of Dreams ալբոմից։



![]()










































