ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հայտարարել է, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերումը իր վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է:
«Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք հատկացնում Աֆղանստանում կայունության հաստատմանը»,- հայտարարել է Օբաման ՀԱՀ-ում տված ասուլիսի ժամանակ:
Նա հավելել է, որ կենտրոնասիական երկրից զորքերի դուրսբերման ճիշտ կազմակերպումը ԱՄՆ-ի համար կարևորագույն խնդիր է:
Օբամայի խոսքով՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մյուս առաջնահերթություններն են Եգիպտոսը, Սիրիան, Լիբիան, պաղեստինա-իսրայելական խնդիրները: Նա համարում է, որ չնայած բոլոր խնդիրներին՝ Մերձավոր Արևելքը ներուժ ունի՝ բարելավելու իրավիճակը:
«Մերձավոր Արևելքում անհրաժեշտ է ներդնել ժամանակ, էներգիա և ջանքեր»,- ընդգծել է Օբաման:
Անդրադառնալով Իրանի հարցին՝ նախագահը հույս է հայտնել, որ նոր նախագահ Հասան Ռուհանին կարող է միջազգային հանրությանը համոզել, որ ցանկանում է ստեղծել միջուկային էներգիա, ոչ թե միջուկային զենք:









































