Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Դորտմունդի «Բորուսիա»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքն ավարտին է մոտենում: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը 42.5 մլն եվրո կկազմի:
Kicker-ի տեղեկությունների համաձայն` 27-ամյա հայ կիսապաշտպանի տեղափոխությունը ռեկորդային կլինի: Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ այդքան մեծ գումար կվճարվի այնպիսի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է մեկ տարի անց: Ավելի վաղ նշվել է նաև, որ Մխիթարյանի տարեկան աշխատավարձը 12 մլն եվրո կկազմի:
Հիշեցնենք, որ 2013 թվականին դորտմունդյան ակումբ Հենրիխի տեղափոխության ժամանակ նույնպես ռեկորդ է սահմանվել: Նրա տրանսֆերի արժեքը (27.5 մլն եվրո) ռեկորդային էր «Բորուսիա»-ի պատմության մեջ:









































