Google-ը պլանավորում է թողարկել սեփական սմարթֆոնը, որը կներկայացվի մինչև տարեվերջ: Ընկերությունն արդեն բանակցություններ է վարում օպերատորների հետ, սմարթֆոնը սեփական բրենդի տակ ներկայացնելու համար, հայտնում է newsyou.info-ն:
«Նրանք մտահոգված են այն բանով, որ Android-ը հանդիսանում է մասնատված: Այն պետք է դառնա ավելի շատ վերահսկվող հարթակ: Ես մտածում եմ, նրանք կձգտեն ավելի շատ այն վերահսկելու, ինչպես Apple-ը»,- համարում է CCS Insight-ի վերլուծաբան Բեն Վուդը:
Անցած ամիս Google-ի ղեկավար Սունդար Պիչաին ասել է այն մասին, որ ընկերությունը պլանավորում է ավելի շատ ժամանակ տրամադրել սրամթֆոնների մշակմանը: Google-ը արդեն վարձել է Motorola-ի նախկին ղեկավար Ռիկ Օստերլոին սմարթֆոնի արտադրությունը ղեկավարելու համար:











































