Ճապոնական J.S. Burgers Café խորտկարանների ցանցը որոշել է խաղարկել «Ուրվականների որսորդները» նոր ֆիլմի թողարկման հետ կապված թրենդը և հատուկ թեմատիկ ճաշացանկ է ստեղծել: Այս մասին հայտնում է Metro-ն:
Ճաշացանկի գլխավոր ուտեստը սև բուրգերն է: Այն սև գույնի է ձիթապտուղների և անչոուսներից պաստայի շնորհիվ: Ներսում ավանդական մսի կոտլետ է, լոլիկ, կարմիր կաղամբ և ձու:
Սրճարանում կարելի է համտեսել նաև «չիփսեր սև լորձով», որոնք սովորական չիփսերի տեսք ունեն, վրան՝ սև սուս:
Ուրվականների որսորդները» նոր ֆիլմը կթողարկվի 2016 թ. հուլիսին:













































