Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները պատրաստ են դիտարկել զոհված ռուս օդաչուի ընտանիքին փոխհատուցում վճարելու հնարավորությունը:
«Եթե զոհված օդաչուի ընտանիքից ստացվի դիմում, ապա այդ հարցը կարող է քննարկվել»: Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ցավակցություն է հղել օդաչուի զոհվելու համար, ինչպես նաև հայտարարել է, որ Թուրքիան չի ցանկացել փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Կրեմլում Էրդողանի նամակը որակել են որպես կարևոր քայլ երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար:





































