ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիին կոչ է արել կառուցողականորեն աշխատել ընդդիմության հետ` երկրի քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Իրավիճակն անհանգստություն է առաջացնում մեզ մոտ: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ բռնությունից, իսկ ոստիկանությանը և զինվորականներին` դրսևորել համապատասխան զսպվածություն»,- հայտարարել է Օբաման Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած այցի ժամանակ:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ը ցանկանում է, որ Եգիպտոսի ընդդիմությունը և նախագահ Մուրսին սկսեն ավելի կառուցողական երկխոսություն այն մասին, թե ինչպես առաջ տանեն երկիրը:
Օբաման հիշեցրել է, որ ԱՄՆ-ը մշտապես աջակցում է Եգիպտոսում ժողովրդավարական զարգացմանը, սակայն նախագահի խոսքերով` «դա բավականին լուրջ խնդիր է, քանի որ Եգիպտոսում ժողովրդավարության ավանդույթներ չկան»:









































