Բրիտանացի միլիարդատեր և Virgin Group կայսրության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը ITV հեռուստաալիքի Good Morning Britain հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքում իր ընկերությունը կորցրել է կապիտալիզացիայի մեկ երրորդը, հայտնում է gazeta.ru-ն:
«Մեզ համար ավելի վատ չէ, քան մնացածների, սակայն մենք կորցրել ենք մեր արժեքի մոտ 30%-ը, դա վատ է մեր աշխատակիցների համար»,- հայտարարել է Բրենսոնը:
Բրենսոնը հանդես է եկել կրկին հանրաքվե անցկացնելու օգտին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանին կոչ է արել հստակ գնահատել հանրաքվեի արդյունքների հետ կապված կորուստները, ինչը գործարարի խոսքերով չի հանդիսանում պարտավորեցնող:







































