Ջոն Լենոնի արյան հետքով ծառայողական սպիտակ վերնաշապիկը, որը կրել է սպանության ժամանակ երաժշտի կողքին գտնված նրա դռնապան Ջեյ Հասթինգսը, աճուրդում վաճառվել է ավելի քան 41 հազար դոլարով, հայտնում է The Daily Mail-ը:
Ջոն Լենոնի սպանությունը կատարվել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Նյու Յորքում: Նրան գնդակահարել է նրա երկրպագու Մարկ Չեպմենը: Հասթինգսը եղել է նրանցից մեկը, որն այդ պահին եղել է Լենոնի կողքին և օգնել է նրան:
Լոտի սկզբնական գինը կազմել է 9300 դոլար: Նշվում է, որ Հասթինգսն ավելի քան 30 տարի իր զգեստապահարանում պահել է արյունոտ վերնաշապիկը, սակայն ոչ ոքի չի պատմել դրա մասին:










































