Իտալական «Միլան»-ի և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Մատիա Դե Շիլոն կարող է մարզական կարիերան շարունակել «Նապոլի»-ում:
Դե Շիլիոյի՝ «Նապոլի» տեղափոխության մասին է խոսել անձամբ իտալացի ֆուտբոլիստի գործակալ Դոնատո Օրգնոնին:
«Այս պահին որևէ լուրջ բան չկա: Մենք կենտրոնացած ենք միայն Եվրոպայի առաջնության վրա: Պետք է սպասել և տեսնել, թե ինչ է որոշում «Միլան»-ը:
Դե Շիլիոյի ծառայություններով հետաքրքրվում են մի քանի ակումբներ, որոնցից ամենաակտիվը «Նապոլի»-ն է: Կարծում եմ՝ «Նապոլի»-ին մերժելն անհնար կլինի», – ասել է Օրգնոնին:








































