Էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող Suning Commerce Group-ը շուրջ 150 մլն եվրո ներդրում կկատարի։
La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ ընկերությունը ձեռք է բերել միլանյան ակումբի 68․55%-ը։ Եվս 31%-ը պատկանում է «ներաձուրիներ»-ի ներկայիս նախագահ Էրիկ Տոհիրը։
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի 2015/16թթ մրցաշրջանում «Ինտեր»-ը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։









































