Հունիսի 28-ին, ժամը 10.51-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակի մաքսատան մոտ այրվում է տաղավար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.06-ին, մարվել՝ 11.18-ին:
Այրվել են Ն. Զ.-ին պատկանող առևտրի թիթեղյա տաղավարը (մոտ 12 քմ) և գույքն ամբողջությամբ:









































