Ֆրանսիայի մասնագետներին հաջողվել է վերականգնել Միջերկրական ծովում կործանված EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռի տվյալների գրանցման էլեկտրոնային կրիչը՝ հայտնում է RIA Novosti-ն:
Աղետի հետազոտման հարցերով հանձնաժողովի տվյալներով՝ կետային թեստերից հետո պարզվել է, որ «սարքը պարունակում է տեղեկատվություն՝ ինքնաթիռի թռիչքի պարամետրերը պարունակող տվյալներով»: Գերատեսչությունում նշել են, որ հիշողության քարտի վերանորոգումը կկատարվի հունիսի 28-ին:
Նշվում է, որ ինքնաթիռի ինքնագրիչների հիշողության քարտերը Կահիրեից փոխանցվել են Փարիզ հունիսի 27-ին՝ դրանք վերանորոգելո համար: Դրանց վերականգնումից հետո «սև արկղերը» կրկին կվերադարձվեն Եգիպտոս՝ այնտեղ պարունակվող տեղեկատվության վերլուծության համար:










































