Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրաժարական է տվել «Եվրո-2016»-ի 1/8 եզրափակիչում Իսլանդիայի հավաքականից կրած պարտությունից հետո:
«Անսահման հիասթափված եմ: Անգլիայի հավաքականի այսպիսի ելույթն անընդունելի է: Մենք չպետք է այսքան շուտ դուրս մնայինք պայքարից: Մեղքը իմն է: Այդ պատճառով հեռանում եմ Անգլիայի հավաքականից: Հաճույքով կաշխատեի ևս 2 տարի: Բայց ֆուտբոլում կարևորը արդյունքն է: Ես չկարողացա լավ արդյունքի հասնել: Սաներս կատարել են ամենն, ինչ ես խնդրել եմ:
Այս սերունդը հիանալի է: Նրանք պայքարում էին իրենց երկրի համար, խաղում էին այնպես, ինչպես կարող էին, որքան թույլ էր տալիս մրցակիցը: Հուսով եմ` հաջորդ մարզչի հետ այս տաղանդավոր տղաները հաջողության կհասնեն»,- ասել է Հոջսոնը:
Հիշեցնենք` Անգլիայի հավաքականն ավարտել է ելույթը Եվրոպայի ընթացիկ առաջնության շրջանակներում` պարտվելով Իսլանդիայի ընտրանուն, որը քառորդ եզրափակիչում հուլիսի 3-ին կխաղա Ֆրանսիայի թիմի դեմ:







































