Ֆիլադելֆիայում վաճառքի է դրվել այն տունը, որտեղ ամերիկացի հայտնի դերասանուհի Գրեյս Քելին անցկացրել է իր մանկությունը: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Իսթ Ֆոլս քաղաքում գտնվող երկհարկանի տունը ունի 6 ննջարան և կառուցված է գաղութային ոճով: Տունն արժե 1 միլիոն դոլար:
Նշվում է, որ Քելին 1955 թվականին այդ տանն է ընդունել Մարոկոյի իշխան Ռենյե III-ի ամուսնության առաջարկը:
Գրեյս Քելին «Օսկարի» մրցանակակիր է, Մոնակոյի 10-րդ իշխանուհին և Մոնակոյի ներկայիս իշխան Ալբեր II-ի մայրը:








































