Հունիսի 28-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Շահումյան 7-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, որ տան տանիքում վերանորոգման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է կարճեցված փողով որսորդական հրացան, որը պատկանել է հանգուցյալ հորեղբորը:
Քաղաքացին նաև նշել է, որ պատրաստվել է կամավոր հանձնել հրացանը, սակայն տեղեկանալով ոստիկանության ծառայողների՝ իր տուն այցելության մասին, ներկայացրել է այն:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:









































