Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչուի ենթադրյալ մարդասպան, Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքը, որին ավելի վաղ Իզմիրի քաղաքային դատարանն ազատ էր արձակել երկրից չբացակայելու դիմաց մինչև դատական գործընթացի ավարտը, կարող է կալանքի տակ մնալ մինչև 2017 թվականի հունիսի 8-ը` կապված մեքենայության մասին գործի հետ:
Այդ մասին հայտարարել է Չելիքի փաստաբան Մուրաթ Ուսթյունդաղը. «Չելիքը որոշ ժամանակ կարող է ազատ արձակվել հին գործի պատճառով, որը ձգվում է 2010 թվականից, երբ նրան դատապարտեցին 2.5 տարով ազատազրկման կեղծ փողեր վաճառելու համար»:
Չելիքին ազատ էին արձակել ապօրինի զենք պահելու ու կրելու գործով: Չելիքին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:









































