Ապրիլյան պատերազմում քաջաբար կռված ու ծանր վիրավորում ստացած Էրիկ Բաբայանին շուտով տեղափոխելու են հիվանդասենյակ: Էրիկը ԼՂՀ Թալիշ գյուղում է կռվել, հիշողության ժամանակավոր կորուստ է ունեցել, առաջին բանը, որ հիշել է, վիրավորում ստանալու պահն է եղել:
Էրիկի գրեթե բոլոր ներքին օրգանները վնասվել են, նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն, 6 անգամ վիրահատվելուց հետո այսօր Էրիկն իրեն համեմատաբար լավ է զգում, ընտանիքն էլ կողքից չի հեռանում, փառք են տալիս, որ Աստծո հրաշքով ու բժիկների պայքարի շնորհիվ Էրիկն ապաքինվում է:
Էրիկին դեռևս երկու բարդ վիրահատություն է սպասվում: «Էրեբունի» բժշկական կենտրոնը Էրիկի բուժումն անվճար է իրականացնում: Նա այս հիվանդանոցում բուժվող վերջին զինծառայողն է:
Մանրամասները՝ տեսանյութում:












































