Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը ուրբաթ օրը հիվանդության պատճառով ստիպված է եղել դադարեցնել ելույթը «Նոր դեմոկրատիա» կուսակցության համագումարի ժամանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նա դադարեցրել է ելույթն ու նստել իր տեղը: Կուսակցության ղեկավարներն օգնություն են ցուցաբերել նրան, հյութ առաջարկել: Մի քանի րոպե անց նա վեր է կացել, վերադարձել ամբիոնի մոտ ու ավարտել ելույթը: Երեկոյան մամլո ծառայությունը հայտնել է վարչապետի հիվանդության մասին:
«Վարչապետ Անտոնիս Սամարասը վերջին շաբաթը տառապում է վիրուսային գաստրոէնտերիտով: Դա գերբեռնված գրաֆիկի հետ դարձել է «Նոր դեմոկրատիայի» համագումարի ժամանակ ժամանակավոր թուլության պատճառ, և վարչապետը մի քանի րոպեով ընդհատել է իր ելույթը: Այնուհետև նա ավարտել է խոսքն ու տուն վերադարձել»,- ասվում է մամլո հաղորդագրությունում:









































