Բրիտանական 10-ամյա ժամկետով պարտատոմսերի եկամտաբերությունը 18-րդ դարից սկսված դիտարկումների ընթացքում առաջին անգամ ընկել է՝ հասնելով տարեկան 1 տոկոսից քիչ դրույքաչափի։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Այդ կերպ պարտատոմսերի արժեքը հասել է 1703 թվականի նվազագույն ցուցանիշին։
Արժեթղթերի գլոբալ շուկայի կապիտալիզացիայում կորստի ընդհանուր գումարը գերազանել է 2 տրիլիոն դոլարը։ Եվրոպայում ֆոնդային ինդեքսներն ընկել են 3-7 տոկոսով։