Ադրբեջանը կողմ է հակամարտության կարգավորման միայն փուլային տարբերակին՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ երկրի զիվորականների հետ ամփոփելով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Պուտին-Ալիև հանդիպումը:
Այս տարբերակին, սակայն, դեմ է պաշտոնական Երևանը։ Հայաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ նշել են՝ փուլային տարբերակով հակամարտությունը չի կարող կարգավորվել, ընդգծել են նաև իրենց պատրաստակամությունը հակամարտության կարգավորման փաթեթային տարբերակի մասով:
Թեմայի շուրջ զրուցել ենք Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, ով անդրադարձել է նաև այն տեղեկությանը, թե Ռուսաստանը փորձում է ղարաբաղյան կարգավորման միջանկյալ լուծում գտնել։
Վաղարշակ Հարությունյանի դիտարկմամբ՝ այն, ինչ առաջարկում է Ալիևը, հետևանքն է նրա ապրիլյան անհաջողությունների, երբ ցանկանում էր հակամարտությունը կարգավորել ռազմական ճանապարհով:
Մանրամասները՝ տեսանյութում:







































