Անկախ այս 16 միլիոն եվրոյից Կառավարությունն արդեն մի քանի միլիոն պատրաստվում է ծախսել լրացուցիչ ծախսերի վրա:
ԱԺ արտահերթ նիստում ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիմելով, Կառավարության աշխատակազմի նախարար- ղեկավար Դավիթ Հարությունյանին, հորդորեց ԸՕ-ի փոփոխությունների ֆինանսավորման հետ կապված մտահոգությունները փարատել . «Ձեր անձնական գրպանից գումար չենք ուզում: Ձեր կառավարության կեսը բիզնեսմեններ են, կարելի է վաճառել այդ 200 կայանները, պայմանավորվել Ուզբեկստանի կամ որևէ այլ երկրի հետ, որը դեռ չի անցել, բայց անցնելու է, տվեք իրենց: Մարդ գտեք: Անձնական բիզնեսի ոլորտում շատ լավ աշխատում եք: Հիմա էլ մեքենաներ եք կճատում, վաճառում: Այս հարցին էլ որպես բիզնես առաջարկ նայեք, 200 սարքավորում-կայանները գնեք, և հետո վաճառեք, մենք էլ հաստատենք բյուջեով»:
Մանրամասները՝ տեսանյութում:




































