«ԸՕ նախագիծը կապված և կախված է ֆինանսավորման հետ. քանի որ դոնոր կազմակերպությունների կողմից առ այս պահը համապատասխան խոստում չունենք, այդ է պատճառը, որ մենք այս պահին դեռևս չենք կարող երաշխավորել, որ այս ֆինանսավորումը կապահովվի, իսկ այն նախնական գնահատականներով կազմում է 16 միլիոն եվրո, որից 3 միլիոն եվրոն Կառավարությունը հայտնել է իր պատրաստակամությունը, որ կտրամադրի: Եթե մեզ չհաջողվի մինչև սեպտեմբերի 1-ը ստանալ փող, այն փոփոխությունները, որոնց շուրջ համաձայնության ենք եկել, չեղյալ կհամարվեն, խնդիրը ժամանակին այդ ֆինանսավորումն ապահովելն է»: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































