Մեծ Բրիտանիայի տնտեսությունն ու ֆինանսական շուկան կբախվեն հետագա տատանողականության՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատճառով, սակայն տնտեսությունն արմատապես ուժեղ է՝ հետևանքներին արագ հարմարվելու համար։ Այս մասին հայտնել է ֆինանսների նախարար, Մեծ Բրիտանիայի կանցլեր Ջորջ Օսբորնը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Մեծ Բրիտանիան պատրաստ է դիմակայելու ապագային, որը նրան սպասվում է, քանի որ նրա տնտեսությունն ուժեղ է՝ շնորհիվ այդ թվում վերջին 6 տարիներին բրիտանական կառավարության պլանավորված և համակարգված աշխատանքի»,- ասել է նա։
Օսբորնը նշել է ՀՆԱ կայուն աճ, գործազրկության նվազում և բյուջեի դեֆիցիտի նվազում։
«Դրա շնորհիվ մեր երկրի տնտեսությունն ուժեղ է՝ դիմակայելու իր առջև դրված մարտահարվերներին»,- ասել է նա։
Կանցլերը առանձնացրել է երեք հիմնական մարտահրավեր, որոնց դեմ պետք է պայքարի երկրի կառավարությունը՝ տատանողականությունը ֆինանսական շուկաներում, առաջիկա ամիսներին անորոշությունը ԵՄ-ի հետ նոր առևտրային հարաբերությունների կնքման հարցով և եվրոպական երկրների հետ երկրաժամկետ տնտեսական հարաբերություններ կառուցելու ունակությունը։









































