Փորձագետները հոռետեսորեն են վերաբերվում առաջիկա 37 տարիներին աշխարհի զարգացմանը և կանխատեսում են բնապահպանական խնդիրներ, ինչպես նաև՝ բնական պաշարների պակասուրդ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով «Հետճգնաժամային աշխարհ» հիմնադրամի տնօրեն Եկատերինա Շիպովային:
«2050 թ. մարդկությունը կհայտնվի հակասության՝ առաջընթացի և ավերածության միջև: Ամենամեծ լավատեսները՝ զարգացող աշխարհի ներկայացուցիչները, սպասում են, որ այդ ժամանակ տնտեսությունը հզոր կլինի: Իսկ հետխորհրդարանական երկրներում լուրջ խնդիրներ կլինեն՝ ավերածություններ, անորոշություն»,- նրա խոսքերը մեջբերում է Ria Novosti-ն:
Այդ ժամանակ կլինի նաև ժամանակի գլխավոր մարտահրավերներից մեկը՝ բնական պաշարների պակասուրդը: Բացի նավթի և ջրի պակասից, 2013-205 թթ. առաջ կգան նաև բնապահպանական խնդիրներ:
Տեղի կունենան մի շարք փոփոխություններ.
«Զարգացող աշխարհի շատ երկրներ վեր կբարձրանան, իսկ արդեն զարգացած երկրները կկորցնեն իրենց ազդեցությունը: Ի հայտ կգան բնապահպանական խնդիրներ, որոնք չեն լուծվի մինչև 2050-ը: Բնականաբար, աշխարհաքաղաքական տեղաշարժերն առաջ կբերեն ուժային բալանսի էական փոփոխություն»,- հավելել է Շիպովան:









































