Զանգվածային ներգաղթը Եվրոպա կարող է հանգեցնել ոչ միայն ԵՄ-ի փլուզման, այլև նրան, որ առաջիկա 10 տարին մայրցամաքը պարզապես «ճանաչել չի լինի»: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը The Times թերթին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ ԵՄ-ն կփլուզվի,- հայտարարել է Թրամփը:- Վստահ եմ՝ եթե չլիներ ներգաղթի խնդիրը, միության փլուզման մասին խոսք չէր լինի: Սակայն մարդիկ մինչև կոկորդները կուշտ են այստեղ՝ Մեծ Բրիտանիայում կամ որևէ այլ վայրում, և ահա կտեսնեք՝ մյուս երկրները կհետևեն օրինակին (Մեծ Բրիտանիայի)»:
«Իհարկե, ինձ համար շատ ավելի հեշտ կլիներ ասել՝ եկեք փախստականներին գրկաբաց ընդունենք, սակայն այդ դեպքում Եվրոպան 10 տարի հետո ճանաչել չի լինի»,- շարունակել է Թրամփը՝ հավելելով, որ չի կարելի դա թույլ տալ:
«Ես պարզապես փախստականներին Եվրոպա չէի թողնի,- ասել է Թրամփը:- Ես նրանց կօգնեի, բաց միևնույն ժամանակ հետ կուղարկեի՝ ստեղծելով անվտանգության գոտիների նման բաներ»:









































