Google Street View ծառայությունում հայտնվել են ճապոնական Հասիմա կղզու համայնապատկերների նկարահանումները: Այժմ ցանկացած մարդ կարող է «շրջել» լքված քաղաքով, որով ոգեշնչվել են Ջեյմս Բոնդի մասին «007. Կոորդինատները՝ Սկայֆոլ» ֆիլմը ստեղծողները: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Հասիման գտնվում է Ճապոնիայի արևմուտքում՝ Նագասակիից 15 կմ հեռավորության վրա: XIX դարում և XX դարի առաջին կեսերին կղզում ածխի արդյունահանում է իրականացվել, սակայն 70-ականներին, երբ հանածոն սպառվել է, այն վերածվել է քաղաք-տեսիլքի:
2009-ից այն բաց է զբոսաշրջիկների համար, սակայն նախկինի պես անբնակ է:









































