Հունիսի 26-ին Պանամայում տեղի է ունենում հանդիսավոր արարողություն Պանամայի ջրանցքի վերակառուցման աշխատանքների ավարտման պատվին: Այդ մասին հայտնել է Prensa Latina գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն` հիմնական իրադարձությունները տեղի կունենան Ագուա Կլարայում` ջրանցքի Ատլանտյան կողմում և Կոկոլիում, Խաղաղ օվկիանոսի մոտ:
Միջոցառումներում կարգ հաստատելու համար բերվել է ավելի քան 10 հազար զինծայառող: Նաև հայտարարվել է ջրանցքի երկայնքով նկարահանումների համար անօդաչու թռչող սարքերի օգտագործման արգելման մասին:
Չինական Cosco Shipping Panama ընկերության նավը պետք է առաջինը անցնի նորացված ջրանցքով:














































