Երեկ՝ հունիսի 24-ին, 4 ժամից ավելի` Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Սելավատարի փլուզման պատաճառով գետը տակնուվրա էր արել մի ամբոջ թաղամասի տներ, գոմեր, ինչի հետևանքով էլ մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, տնային կենդանիներ էին սատկել: Գետը ավերել էր բազմաթիվ տներ: Ապառաժ քարերը վնասել էին նաև մարդկանց ավտոմեքենաները: Բարեբախտաբար մարդկային կորուստներ չկան:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նախօրեին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը տեղեկացրել էր. «Առատ տեղումներ են եղել, Արագած լեռան լանջին կարկուտ է տեղացել, որը հալվել, լցվել է հանքախորշերը, արհեստական լճակ է առաջացել, հողապատնեշները պատռվել են և արդյունքում սելավային զանգածը դեպի Արթիկ է իջել: Այդ հսկայական ջրաբերուկները և քարերը ոչ մի սելավատար չէր կարող ընդունել: Սա արտառոց դեպք էր»:
Արթիկցիները ծանր կացության մեջ են հայտնվել: Ակնկալում են օգնություն: «Ո՛չ մի օգնություն, ո՛չ մի փրկարար չենք տեսել, ու՞ր են»
Մանրամասները՝ տեսանյութում:









































