Tuesday, 30 06 2026
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր

Նոր հայացք ՆԱՏՕ-ի հարավային թևին. Hurriyet, Թուրքիա

ՆԱՏՕ-ն պետք է լուրջ ուշադրություն դարձնի հարավային թևին և այստեղից բխող սպառնալիքին. չէ՞ որ վտանգավոր տարածաշրջանի հետ սահման ունի ՆԱՏՕ-ի միայն մեկ երկիր՝ Թուրքիան: Ավելին՝ Ռուսաստանը, որ ՆԱՏՕ-ի համար սպառնալիք է դիտվում, պահպանում է Կենտրոնական Եվրոպայում ստեղծված հավասարակշռությունը: Դրանով հանդերձ հարավային թևում նա ձեռք է բերում շատ հզոր դիրքեր, և Թուրքիան այդ տարածաշրջանում չպետք է միայնակ մնա:

Բոլոր այս իրադարձությունները հուշում են, որ անհրաժեշտ է հարավային թևից եկող սպառնալիքին դիմակայելու համար նոր ռազմավարություն մշակել: Նախևառաջ Թուրքիան պետք է հստակեցնի իր դիրքորոշումը: Մերձավոր Արևելքի խնդրին հերոսական կեցվածքով և հավակնություններով վերաբերվելու փոխարեն, պետք է առաջնայնությունը տրվի կարգուկանոնի վերահաստատմանը՝ առանց քաոսի ստեղծման: Եվ դա կլիներ արտաքին իրատեսական քաղաքականություն:

Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ավարտին է մոտենում: Սպասվում է, որ դրանով Թուրքիան կվերադառնա Մերձավոր Արևելքում իրատեսական քաղաքականություն վարելուն: Թուրքիան հնարավորություն կստանա նորից ձեռք բերելու Արևմուտքի համար հուսալի գործընկերոջ համբավը: Ահա թե ինչու է կարևոր Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը:

Պայքարը այն սպառնալիքի դեմ, որ ստեղծում է Մերձավոր Արևելքը Թուրքիայի և եվրատլանտյան անվտանգության համար, չի կարող և չպետք է լինի միայն ՆԱՏՕ-ի խնդիրը: Այն, որ բացառապես ռազմական ճանապարհով ահաբեկչության դեմ պայքարը արդյունք չի տալիս, գիտի ողջ աշխարհը: Եվ այն, որ այդ պայքարը հաջողությամբ կպսակվի միայն մեղմ ուժի՝ սոցիոլոգիական, սոցիալ-քաղաքական և սոցիալ-տնտեսական մոտեցումենրի կիրառման դեպքում, երևում է այլ երկրների օրինակով:

Պետք է խոստովանել, որ Թուրքիան կարող է կարևոր դեր ունենալ նման մոտեցումների ընտրության հարցում, և կօգնի, որ ՆԱՏՕ-ն, հատկապես ԵՄ-ի հետ կոորդինացման հարցում, առավելությունը տա նման մոտեցումներին: Ավելի վաղ Թուրքիան խոսում էր այն մասին, որ ՆՍՏՕ-ԵՄ համագործակցությունը չի գործում, որովհետև Թուրքիան չի մասնակցում այդ գործընթացին: Ժամանակն է դուրս գալ մեկուսացումից և կենտրոնական տեղ գրավել այդ գործընթացում: Այդ դերը Թուրքիայի համար այսօր գլխավոր փորձությունն է:

Թուրքիան պետք է մի կողմից չեզոքացնի ռասիզմը և այլատյացությունը, որոնց աղբյուրը ահաբեկչության, ներգաղթի հետ կապված խնդիրներն են, մյուս կողմից՝ պետք է խնդրի էության մեջ խորանալով գտնի լուծման ճանապարհները: Հաջողության բանալին այն մոտեցումների կիրառումն է, որոնք թույլ կտան հարգելու համամարդկային արժեքները՝ մարդու իրավունքների պաշտպանությունը նախևառաջ իր երկրի սահմաններից ներս: Չպետք է սպասել, որ երկիրը, որտեղ խտրականությունն ու բևեռացումը սովորական երևույթներ են, Եվրոպային որևէ կառուցողական լուծում կառաջարկի: Եվրոպան թերահավատորեն է վերաբերվում Թուրքիային հենց այդ պատճառով:

Թուրքիային անհրաժեշտ է համակարգված «հարավային քաղաքականություն»: Հաջողության դեպքում այդ քաղաքականությունը կամրացնի ՆԱՏՕ-ԵՄ-Թուրքիա միությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում