Tuesday, 30 06 2026
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը

Կրկնակի դիպլոմ համալսարանականներին

Հունիսի 28-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական (ՏՏԿՀ) կենտրոնի շրջանավարտները դիպլոմներ ստացան: Մասնավորապես «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները ստացան միանգամից երկու դիպլոմ՝ ԵՊՀ-ի և Ռոստոկի համալսարանի, իսկ «Տեղեկատվական համակարգերի մշակում» ծրագրի մագիստրոսները՝ միայն Մայր բուհի:

DAAD-ի աջակցությամբ ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ու Գերմանիայի Ռոստոկի համալսարանի (ՌՀ) կողմից համատեղ իրականացվող «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական աննախադեպ ծրագիրը ԵՊՀ-ում մեկնարկել է դեռևս 2010-2011 ուստարում:

Ծրագրի մասնակից ուսանողները 3 կիսամյակ սովորել են ԵՊՀ-ում, իսկ ավարտական կիսամյակի ընթացքում գտնվել են Ռոստոկի համալսարանում, որտեղ էլ պաշտպանել են մագիստրոսական թեզերը: Դասավանդումը կազմակերպվել է ՌՀ և ԵՊՀ դասախոսների կողմից, ընդ որում` ՌՀ դասախոսների կողմից ուսուցումն իրականացվել է հեռահար եղանակով` ԵՊՀ դասախոսների օժանդակությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Արարատ Մալխասյանը, ՏՏԿՀ կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը, շրջանավարտների հարազատներն ու ընկերները:

Համալսարանականներին նախ ողջունել է ԵՊՀ ռեկտորը. «Այսօր բոլորիս համար իսկական տոն է, և այն առանձնահատուկ է այնքանով, որ այսօրվա շրջանավարտների մի մասը կրկնակի դիպլոմ է ստանում: Ռոստոկի համալսարանը ԵՊՀ-ի վաղեմի գործընկերներից է, և ես այսօր շատ ուրախ եմ, որ բուհերի համագործակցությունը հաջողված է: Հաջողված է ոչ միայն արդյունավետ համագործակցության, այլև արժանի և յուրաքանչյուրիս մեջ հպարտության զգացում արթնացնող փայլուն ուսանողների տեսանկյունից: Համալսարանականները կարողացել են գերել եվրոպական գիտնականներին իրենց գիտելիքներով և խելացիությամբ, ինչը պատիվ է բերում Մայր բուհին»:

Արամ Սիմոնյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Սամվել Շուքուրյանին ծրագիրը հաջողությամբ ավարտելու, որակյալ կադրեր պատրաստելու և Մայր բուհին արժանի սաներ կրթելու համար:

«Ես նույնպես շատ ուրախ եմ, որ մեր ուսանողները կարողացան ըստ արժանվույն իրենց դրսևորել ուսումնական գործընթացում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՊՀ ռեկտորատին՝ ի դեմս Արամ Սիմոնյանի, միշտ աջակցելու համար»,- նշել է Սամվել Շուքուրյանը:

Այնուհետև ներկաների ծափողջույնների ներքո պրոռեկտորները և Սամվել Շուքուրյանը դիպլոմներ են հանձնել կենտրոնի շրջանավարտներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում