Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել «Եվրո-2016»-ի 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք Իսպանիայի և Իտալիայի հավաքականների դիմակայության մասին: Խաղը կկայանա հունիսի 27-ին:
«Կարծում եմ` Իսպանիայի և Իտալիայի խաղը եզրափակչի նման կլինի: Այժմ իսպանացիներն իտալացիներից մեկ քայլ առաջ են: Իտալիայի հավաքականը միավորներ կորցրեց Իռլանդիայի ընտրանու դեմ խաղում:
Այժմ նրանք պետք է ուժերը չափեն Իսպանիայի թիմի հետ: Շատ կարևոր խաղ է: Վստահ եմ, որ այն դիտարժան կլինի»,- Football Italia-ն մեջբերում է ֆրանսիացի մասնագետի խոսքերը:







































