Ավստրալիայից սենատոր Գլեն Լազարուսը տանկով ճզմել է ամերիկյան Dodge Journey ավտոմեքենան: Այդպիսով քաղաքական գործիչը կոչ է արել խստացնել ավտոմեքենաների ներկրման պահանջները՝ հայտնում է Lenta.ru-ն:
«Dodge՝ 0, տանկ՝ 1: Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ ավտոարտադրողները Ավստրալիա են ուղարկում ոչ պիտանի մեքենաներ… Մենք ճզմում ենք դրանք տանկով»,- գրել է նա Facebook-ի իր էջում:









































