Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը օգնություն են ցուցաբերում սիրիական տնտեսությանը, և Բաշար Ալ-Ասադի վարչակարգը բիզնեսը վարում է ռուբլով, ռիալով և յուանով՝ հաղորդում է The Fianancial Times-ը: Այս մասին թերթին հայտարարել է Սիրիայի կառավարության փոխվարչապետ Քադրի Ջամիլը:
Նրա խոսքերով՝ Դամասկոսի գլխավոր դաշնակիցները Սիրիային օգնություն են ցուցաբերում միջազգային ֆինանսական տարանցիկ ակցիաներով և բարձրացնում են դրա վարկային սահմանաչափը:
«Վատ չէ, երբ ձեր թիկունքի հետևում կանգնած են ռուսները, չինացիները և իրանցիները: Այդ երեք երկրները մեզ ցուցաբերում են քաղաքական, ռազմական, ինչպես նաև տնտեսական աջակցություն»,- հաղորդել է Ջամիլը:
Նա նշել է, որ Դամասկոսը սիրիական ֆունտը կապել է վերոնշյալ երեք արժույթների հետ, որի շնորհիվ դուրս է եկել եվրոյի և դոլարի շրջանառությունից:
Ջամիլը նաև նշել է, որ «Ռուսաստանի դրոշով» նավերը նավթամթերք են մատակարարում Սիրիայի այն ափերին, որոնք գտնվում են Դամասկոսի վերահսկողության տակ: Փոխվարչապետը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել:







































