ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ներքին Մանհեթենի Գրինվիչ-Վիլիջում գտնվող ԼԳԲՏ համայնքի իրավունքների պայքարին նվիրված The Stonewall Inn գեյ-բարին շնորհել է ազգային հուշարձանի կոչում, հայտնում է NBC-ն:
«Ես հավատում եմ, որ մեր ազգային հուշարձանները պետք է արտացոլեն մեր երկրի ողջ պատմությունը. եզակի ամերիկյան ոգու ողջ հարստությունները և բազմազանությունը»,- ասել է Օբաման:
Նախագահը ճշտել է, որ Stonewall National Monument-ը կոչված է պատմելու «ԼԳԲՏ համայնքի իրավունքների պայքարի» ամերիկյան պատմությունը:







































