Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պատրաստ է անհրաժեշտ օգնություն տրամադրել և՛ Եվրամիությանը, և՛ Մեծ Բրիտանիային այդ երկրի ԵՄ կազմից դուրս գալու ընթացքում: Այդ մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Ռորեբտո Ազևեդոն, հայտնում է Rambler News Service-ը:
«Բրիտանիայի ժողովուրդը արտահայտվել է: ԱՀԿ-ն պատրաստ է աշխատել Մեծ Բրիտանիայի և ԵՄ հետ` նրանց լիակատար աջակցություն տրամադրելու նպատակով»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը:
Մայիսի վերջին Ազևեդոն հայտնել էր այն մասին, որ Brexit-ի տեղի ունենալու դեպքում Մեծ Բրիտանիային հարկ կլինի քննարկել ԱՀԿ-ում մնալու նոր պայմանները:









































