Հինգշաբթի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում վերջին 2 տարում 4-րդ համընդհանուր գործադուլը ընդդեմ պահպանողական Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կառավարության հակասոցիալական քաղաքականության ավարտվել է ոստիկանության հետ ցուցարարների դիմակայությամբ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ցուցարարների մի մասը փորձել է խոչընդոտել մայրաքաղաքի «Ապրիլի 25-ի» կամրջով երթևեկությանը, սակայն իրավապահները կանգնեցրել են նրանց: Մի քանի խմբեր էլ փակել էին Սալդանիա հրապարակը և որոշ ժամանակով զբաղեցրել պորտւգալական հեռահաղորդակցական ընկերության շենքը:
Ընդհանուր առմամբ ողջ երկրում անցկացվող կառավարության հրաժարականի պահանջով բազմահազարանոց ցույցերը խաղաղ բնույթ են կրել:








































