Brexit-ը կարճաժամկետ հեռանկարում ոչինչ չի փոխի: Այս մասին Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո առաջին ելույթի ժամանակ հայտարարել է Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, որին համարում են Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հիմնական թեկնածուն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ջոնսոնը նշել է, որ Բրիտանիան կմնա Եվրոպայի մասը:
«ԵՄ-ն ժամանակին արժանի գաղափար էր, բայց հիմա այն այլևս այս երկրի համար չէ… Մենք կմնանք Եվրոպայի մասը, միջազգային և բաց պետություն, բայց մեզ պետք է մի քիչ հեռանալ»,- ասել է Ջոնսոնը:







































