Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հայաստանի օդանավակայանում դիմավորեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, Սերժ և Ռիտա Սարգսյանները։ Նրան դիմավորելու եկած երեխաների ձեռքին հայկական խորհրդանիշներն էին՝ լավաշ և ծիրան։
Ավանդաբար հնչեց երկու պետությունների հիմնը։ Ավելի ուշ Հռոմի Ֆրանցիսկոս Պապին ողջունեցին Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը և այլ պաշտոնատար անձինք։








































