Wednesday, 01 07 2026
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Անարդարության խնդիրը ֆունդամենտալ լուծում է ստանալու․ Անդրանիկ Քոչարյան
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Դառը փորձ ունենք․ կեղծ թղթերի հիման վրա պարտադիր զինծառայությունից ազատվողները զգալի թիվ են կազմում
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. հարկավոր է դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին. Մ. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ այսօրվա նիստում.

«Հարգելի՛ գործընկերներ,
Ապրիլի սկզբին Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմական գործողություններ սկսեց ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով: Գործի դրվեցին կործանարար նշանակության բազմաթիվ սպառազինություններ և զենքի տեսակներ, տանկեր, անօդաչու սարքեր, հրթիռներ, ականանետներ, ՏՕԶ-1 և այլն:

Երկուստեք եղան զոհեր, հայկական կողմից՝ 94 զոհ: Ադրբեջանի նախագահը դրանով, ըստ էության, փորձ արեց երկարաձգել իր կոռումպացված իշխանությունը՝ շեղելով սեփական ժողովրդի ուշադրությունը ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներից: Եղան հարձակումներ խաղաղ բնակչության վրա Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ բնակավայրերում և այլ գյուղերում:

Ազերիները հաշվեհարդար էին տեսնում արդեն իսկ մահացած մարդկանց հետ՝ կտրելով նրանց գլուխները, ականջները, մարմնի տարբեր մասերը, նույն կերպ էին վարվում և ողջ մարդկանց հետ:

Սա ոչ այլ ինչ է, քան հակամարդկային և ֆաշիստական քաղաքականության իրականացում: Իհարկե, նրանք ստացան արժանի հակահարված ԼՂՀ պաշտպանության ուժերի կողմից, սակայն դա չի նշանակում, որ միջազգային հանրությունը և կազմակերպությունները չպետք է տան այդ ամենի իրավական և քաղաքական գնահատականը: Դա հստակ պետք է անել: Այն է՝ ով է առաջինը հարձակվել, ինչ է արել և ինչ զենքերով:

Հարկավոր է նաև դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Չէ՞ որ դրա հետևանքների համար դեռևս պետք է պատասխանատվություն կրել:

Կարծում եմ, որ Ադրբեջանն իր այդ քայլով ոտնահարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը և խախտել է գործընթացի իրականացման տրամաբանությունը, ըստ էության, անտեսելով այն: Սա նույնպես պետք է գնահատականի արժանանա: Պետք է իրականացվի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննություն և արձանագրման գործընթացն ապահովող մեխանիզմների ներդրում, ինչը և փորձ էր արվում իրականացնել: Ադրբեջանական ագրեսիան այդ գործընթացը խափանելու փորձ էր:
Մի բան ակնհայտ է, կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Արցախի հանրապետությունը ժողովրդավարական և ազատ երկիր է՝ պետականության բոլոր ինստիտուտներով: Այստեղ ապրում է աշխատասեր, կրթություն և գիտություն հարգող, հյուրասեր ժողովուրդ: Արցախի նախագահը և մյուս ղեկավարները ոտքով շրջում են քաղաքներում և գյուղերում, դեմքով և անունով ճանաչում են գրեթե բոլորին: Արցախի ժողովուրդն այլևս չի հանդուրժի ոչ մի անմարդկային ոտնձգություն իր արժանապատվության հանդեպ: Այդպես է եղել անցյալում, այդպես է հիմա, ապրիլյան օրերին, և միշտ այդպես կլինի:

Երբ ճայթում է պատերազմը, այստեղ բոլորը զինվոր են, երեխաները, տարեցները, կանայք և, իհարկե, տղամարդիկ: Նրանց անհնար է ծնկի բերել:

Ես՝ որպես քաղաքացի և ԱԺ պատգամավոր, զգուշացնում եմ որդի Ալիևին, որ հաջորդ անգամ պատասխանը լինելու է շատ ավելի հուժկու, քան պատկերացնում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում