Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան հրետանային հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքի այն հատվածին, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո: Այս մասին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հարվածները հասցվել են Fırtına ինքնագնաց հրանոթներով և ÇNRA հրետանային համակարգով:
Բացի այդ, ԴԱԻՇ-ի դիրքերին 3 ավիահարված է հասցրել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան: Հարվածները հասցվել են ԴԱԻՇ-ի 34 օբյեկտի, ոչնչացվել է 20 զինյալ:









































