ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հակառակորդները առաջ են անցել թագավորության անդամակցության ճակատագրի հարցով հանրաքվեում ձայների հաշվարկի ընթացքում: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը:
382 ընտրատարածքներից ավելի քան 60-ում ձայների հաշվարկից հետո ԵՄ-ում անդամակցությունը պահպանելու կողմնակիցները ստացել են ձայների 51,3%-ը, Brexit-ի կողմնակիցները՝ 48,7%: Մշակվել է ընդհանուր առմամբ ավելի քան 5 մլն քվեաթերթիկ:
Ձայների հաշվարկի նախորդ արդյունքները վկայել են Brexit-ի կողմնակիցների զգալի գերակշռության մասին՝ ավելի քան 53% ձայն:
Առաջին տվյալների հրապարակումից հետո բրիտանական ֆունտի արժեքը, որն ավելի վաղ ամերիկյան արժույթի նկատմամբ բարձրացել էր մինչև 1,5 դոլար, ընկել է ռեկորդային 4,5%-ով՝ մինչև 1,42 դոլար:







































