Դորտմունդի «Բորուսիա»-ի և Սերբիայի ազգային հավաքականի պաշտպան Նևեն Սուբոտիչը պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը:
Սերբ ֆուտբոլիստի՝ «Բորուսիա»-ն լքելու ցանկության մասին հայտարարել է անձամբ Սուբոտիչի գործակալը՝ Ֆրիդեր Գամը:
Գամը հայտարարել է, որ Սուբոտիչի նման որոշման պատճառ դարձել է գերմանական ակումբի կազմում ստացած քիչ խաղաժամանակը:
Նշենք, որ Սուբոտիչի և «Բորուսսիա»-ի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականի ամռանը:








































