Sunday, 12 07 2026
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով

Պետական կառույցների կայացածության առումով Հայաստանը աշխարհում 105-րդն է

Պետական կառույցների կայացածության առումով Հայաստանը աշխարհի 178 պետությունների շարքում 105-րդն է: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ սա են վկայում Վաշինգտոնում գործող Խաղաղության հիմնադրամի և հեղինակավոր Foreign Policy հանդեսի հրապարակած ամենամյա զեկույցի տվյալները, որոնք վերաբերում են այսպես կոչված «ձախողված պետություններին»:

Ամենամյա այս զեկույցի հեղինակները աշխարհի պետություններում տիրող կացությունը դիտարկում են միանգամից 12 սոցիալական, քաղաքական, տնտեսական չափորոշիչներից ելնելով` դրանց միջոցով փորձելով պարզել այս կամ այն պետությանը բնորոշ թույլ կողմերը: Ամերիկացի փորձագետները այս ոլորտները գնահատում են 10-բալլանոց սանդղակով. որքան բարձր է պետության ստացած գնահատականը, այնքան ավելի անմխիթարական վիճակում է այն գտնվում:

Հայաստանը, օրինակ, ամերիկացի վերլուծաբանների հաշվարկների համաձայն, 120 հնարավորից 71 միավոր է ստացել` հայտնվելով այնպիսի պետությունների հարևանությամբ, ինչպիսին են Սուրինամը, Պարագվայը, Պերուն, Նամիբիան և Կուբան:

Հայաստանը, ըստ զեկույցի հեղինակների, գտնվում է բարձր ռիսկայնության գոտում: Ամենալուրջ խնդիրը, որն առկա է Հայաստանում, ըստ փորձագետների, այսպես կոչված «իշխող էլիտաների մասնատվածությունն է»: «Այս ձևակերպման տակ նկատի ունենք պայքարն իշխանության համար, ընտրախախատումների առկայությունը, քաղաքական ճամբարների փոփոխությունը: Մի իրավիճակ, երբ տեղական և ազգային մակարդակի առաջնորդները հայտնվում են փակուղում», – նշել են զեկույցի հեղինակները:

Սոցիալական չափորոշիչների առումով Հայաստանի հիմնական խնդիրներ են համարվում փախստականների առկայության, ինչպես նաև արտագաղթի ծավալները:

Քաղաքական չափորոշիչները ևս Հայաստանում բավական անմխիթարական են` լուծման կարոտ հիմնական խնդիրներն են համարվում պետական կառույցների լեգիտիմության, օրենքի գերակայության ապահովումն ու մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:

Հայաստանի պարագայում մեծ է նաև արտաքին ուժերի ներգրավվածության մակարդակը: Այս ցուցանիշը, ըստ վերլուծաբանների, բարձր է լինում, երբ պետության տարածքում տեղակայված են լինում այլ պետության ռազմական ուժեր` իրողություն, որ Հայաստանում առկա է դեռ 90-ականների սկզբից:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի մյուս պետություններին, ապա դրանք, ըստ Խաղաղության հիմնադրամի և Foreign Policy հանդեսի, ավելի մեծ հավանականությամբ կարող են համալրել «ձախողված պետությունների» շարքը:

Վրաստանը 120 հնարավորից շուրջ 84 միավոր է հավաքել: Այստեղ հիմնական խնդիրները երկրի ներքին զարգացումներին արտաքին միջամտության բարձր մակարդակն է և իշխող վերնախավի մասնատված վիճակը:

Ադրբեջանի պարագայում իրավիճակը գրեթե նույնն է: Որպես առանցքային խնդիրներ մատնանշվում են փախստականների մեծ բանակի առկայությունն ու պետական հաստատությունների լեգիտիմության ցածր մակարդակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում