«Ամերիկան տաղանդներ է որոնում» (Americas Got Talent 2013) հեռուստաշոուի հանդիսատեսին հիացրել է Էարելայն Օ՛Նիլի կատարումը, որը բեմ է դուրս եկել իր եղբոր՝ Իսայի հետ և կատարել է իր գրած երգը՝ ծանր մետալ ոճով:
«Լսեք ինձ բոլորդ: Ես զոմբի եմ: Ես պատրաստվում եմ քեզ ուտել հենց հիմա»,- խռպոտ ձայնով բղավել է աղջիկը:
Շոուի ժյուրին, որի կազմում եղել է դերասանուհի Հայդի Քլումը, երգիչուհի Մել Բին՝ Spice Girls-ից, հեռուստահաղորդավար Հովարդ Սթերնը և կատակերգակ Հոոի Մենդելան, կորցրել է խոսելու ունակությունը: Սթերնը նույնիսկ վեր է թռել անսպասելիությունից:
«Սարսափելի Սփայսը պաշտոնապես վախեցած է»,- կատակել է Մել Բին, իսկ Հայդի Քլումը ցանկացել է անհապաղ տեսնել երեխաների ծնողներին:









































