Լոնդոնի «Չելսի»-ն հետաքրքրվում է Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ «ազնվականներ»-ը 50 մլն եվրո են առաջարկել Մադրիդի «Ռեալ»-ին։ «Ռեալ»-ի ղեկավարությունը դեռ որոշում չի կայացրել։ «Չելսի»-ն սկսել է բանակցել Մորատայի հետ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ռեալ»-ն ակտիվացրեց պայմանագրում նշված կետն ու Մորատային «Յուվենթուս»-ից վերադարձրեց 32 մլն եվրոյի դիմաց։










































