ԱՄՆ-ը Չեռնոգորիային է փոխանցել Գուանտանամոյի բանտի (Կուբա) կալանավորներից մեկին՝ հայտնում է Reuters-ը:
Պենտագոնում հայտնել են, որ նրան փոխանցելուց հետո բանտում մնում է 79 մարդ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ է արել աջակցել Գուանտանամոյի բանտի փակման ծրագրին: Օբամայի խոսքով՝ ինքը չէր ցանկանա Գուանտանամոյի բանտը վերացնելու հարցը թողնել իր հաջորդին:








































