Շվեդիայում ապրող բրիտանուհին պլաստիկ վիրահատությունների վրա ծախսել է ավելի քան 14 հազար դոլար, որպեսզի նմանվի Բարբի տիկնիկին: Այս մասին հայտնում է The Sun-ը:
26-ամյա Ալիսիա Ամիրան կատարել է կրծքի և շրթունքների մեծացման վիրահատություններ: Կինը նաև պարբերաբար բոտոքսի ներարկումներ է կատարում ճակատին, աչքերի շուրջը և այտերին: Նա նաև մտադիր է մեծացնել հետույքը և էլ ավելի մեծացնել կուրծքը:










































