ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալը «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալը դնում է վտանգի տակ` կապված նրա արտադրման պայմանավորվածությունների հետ, գրում է The Independent-ը:
Դրվագների նկարահանման մեծ մասը կատարվում է Հյուսիսային Իռլանդիայում, որտեղ գտնվում է սերիալի արտադրման հիմնական բազան: Պարբերականը նշում է, որ առանց Մեծ Բրիտանիայի դրամական ավանդների այդ դրվագները կդառնան պակաս գրավիչ:
Միաժամանակ նշվում է, որ «Գահերի խաղը» հանդիսանում է «բավական մեծ գազան», որն ի վիճակի է գտնել այդ խնդրի լուծումը, սակայն Մեծ Բրիտանիայի դուրս գալը իրական սպառնալիք է արտասահմանյան հեռուստա և կինոնախագծերի համար:









































