Երկար ժամանակ կուրծք կերած երեխաներն արևի տակ արժանի տեղ գրավելու ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան արհեստական սննդով կերակրվածները: Այս մասին հայտարարել են բրիտանացի գիտնականները, ովքեր ուսումնասիրել են հասարակության մեջ 35.000 մարդու դիրքը:
Հետազոտողները պնդում են, որ երկար ժամանակ մայրական կաթով սնված երեխաները 24 %-ով սոցիալական աստիճանով վերև բարձրանալու իրենց հնարավորությունները մեծացնում են:
Դրա հետ մեկտեղ, գիտնականները չեն մանրամասնել, թե հատկապես ինչն է այդքան լավ անդրադառնում երեխայի վրա՝ մայրական կաթում պարունակվող օգտակար նյութե՞րը, մոր հետ ուղիղ կա՞պը, թե՞ երկուսի համադրությունը:









































